Երեւանում համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակ կանցկացվի

...ոռոգելի տարածքներում կտնկվեն տարբեր տեսակի ծառեր և թփեր
tsaratunk2

Նոյեմբերի 11-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակում ոռոգելի տարածքներում կտնկվեն տարբեր տեսակի ծառեր և թփեր, իսկ մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները կբերվեն պատշաճ տեսքի:
Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:

*

*