«Հեղաշրջում»՝ Երեւանի տրանսպորտում

Չեն լինի գծատերեր, չեն լինի «ԳԱԶել»-ներ, կանգառներում չի լինի սպասողների բազմություն:
transport

 

2018 թվականից Երեւանում ամբողջովին կփոխվի տրանսպորտային ցանցը, գինն էլ՝ այս պահի տվյալներով կմնա նույնը: Նախապատրաստական աշխատանքները քաղաքապետարանի հետ իրականացվում է միջազգային խորհրդատու կազմակերպությունը:

Այս պահին նախագծման փուլում է նոր երթուղային ցանցը: Չեն լինի գծատերեր, չեն լինի «ԳԱԶել»-ներ, կանգառներում չի լինի սպասողների բազմություն: Կգործեն մեծ ու փոքր ավտոբուսներ, որոնք կունենան միեւնույն արտաքին տեսքը: Կթարմացվի նաեւ տրոլեյբուսային պարկը:

«Ամեն ինչ անելու ենք, որ առանց գնի բարձրացման կարողանանք կատարել փոփոխություններ: Ինչ վերաբերում է էլեկտրոնային տոմսին՝ բազմնիցս ասել ենք, կրկնել ենք, էլեկտրոնային տոմսային համակարգը կարեւորագույն հիմնական բաղադրիչներից մեկն է բարեփոխումների եւ այն ներառված է լինելու»,- ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

 

*

*