Երևանի տրանսպորտային նոր ցանցի ներդրման ծրագիրն իրագործելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ

Առաջիկա օրերին հանրությանը կներկայացվի տրանսպորտի համակարգի փոփոխությունների և նոր ցանցի ամբողջական փաթեթը:
yerevani-qaxaqapetaran

Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի մասին հաշվետվությունը և հաշվարկները, ինչպես նաև ցանցի ներդրման միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետի որոշմամբ ստեղծվել է  աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արդարադատության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի, էկոնոմիկայի նախարարների տեղակալները, քաղաքաշինության և պետական եկամուտների կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալը, ՀՀ վարչապետի խորհրդականը և օգնականը:

Քաղաքապետարանում կայացած առաջին հանդիպմանը ներկայացվել ու քննարկվել են նոր երթուղային ցանցի կառուցվածքի, սպասարկման հիմնական չափորոշիչների և կառավարման մեխանիզմների վերաբերյալ մի շարք հարցեր:

Աշխատանքային խմբի անդամներն ընդգծել են, որ խնդրի լուծումն ունի համապետական նշանակություն: Նշվել է, որ առաջիկա օրերին հանրությանը կներկայացվի տրանսպորտի համակարգի փոփոխությունների և նոր ցանցի ամբողջական փաթեթը:

*

*