Ի՞նչ արժե հայաստանյան մայր տոնածառը

Մայրաքաղաի տոնածառն այս տարի ևս նույն տեսքով ներկայացավ
amanor-tonacar 2018

Մայրաքաղաի տոնածառն այս տարի ևս նույն տեսքով ներկայացավ. փոփոխությունները ենթադրում են նաև մեծ գումարներ, ինչին Երևանի քաղաքապետարանը պատրաստ չէ:

«Տոնածառի չափսի և ձևի հետ կապված որևէ փոփոխություն չի կարող լինել, որովհետև դա ենթադրում է նոր տոնածառ, դրա արժեքը չափազանց թանկ է: Անկեղծ ասած, փորձ արեցինք մասնավորների հետ աշխատանք տանելու, այդ ծախսը հայտնի չէ` որքանով արդարացված կլիներ, եթե համայնքային բյուջեից մենք անեինք։ Բայց  ամեն տարի փորձում ենք տարբեր տեսակի ձևավորմամբ, լուսային մոտեցումներով, խաղալիքների տարատեսակ դրսևորումներով մի քիչ այլընտրանք բերել մեր մայր տոնածառին»,-տոնական միջոցառումների համար նախատեսված ծախսերին անդրադառնալիս օրեր առաջ նշել էր Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

Ի՞նչ արժե հայաստանյան մայր տոնածառը…

Այս տարի մայրաքաղաքի տոնական միջոցառումների համար հատկացվել է 54 միլիոն դրամ, որից շուրջ  13.45 միլիոն դրամը (28 հազար դոլար) նախատեսվել է Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման ու ձևավորման համար:

Այն ներառում է տոնածառի մետաղական կարկասի տեղադրման, պատվանդանի կառուցման, կարկասների վրա տոնածառի ճյուղերի հավաքման, լուսավորության վահանակաների տեղադրման, լուսային շարանների մոնտաժման, խաղալիքների և գագաթի տեղադրման, տոնածառի ապամոնտաժման, տեղափոխման և այլ անհրաժեշտ աշխատանքների ծախսերը:

 

*

*