Երևանաբնակ 165 սիրիահայ ընտանիքի քաղաքապետարանը 3 մլն 600 հազար դրամ է տրամադրել

2017 թվականին գրենական պիտույքներ են տրամադրվել 750 ընտանիքի։
siriahayer

Սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը դրամական աջակցություն է տրամադրել կարիքավոր 165 սիրիահայ ընտանիքի՝ մոտ 3 մլն 600 հազար դրամի չափով։ Հունիսի 27-ին տեղի ունեցած ասուլիսում Երևանի քաղաքապետարանի սոցապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ասաց, որ այդ ամենը տրվել է կոմունալ, բնակարանային վարձերի, դեղորայքի և այլ նպատակներով օգտագործելու համար։

2016 թվականին աջակցություն է ստացել 550 ընտանիք՝ 14 մլն դրամ ծավալով՝ հագուստի, կոշիկի, կենցաղային իրերի գնման համար։

2013-2016 թվականներին այդօրինակ ծրագրերից օգտվել է 3200 ընտանիք։ 2017 թվականին գրենական պիտույքներ են տրամադրվել 750 ընտանիքի։

*

*