Երևան-Սևան-Իջևան ճանապարհը վերանորոգվում է (տեսանյութ)

Այս հատվածներում երթևեկությունն այժմ սահմանափակված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
chanaparh-yerevan-sevan-norogum

Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։

Շինարարությունը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։

Շինաշխատանքներով պայմանավորված` այս հատվածներում երթևեկությունն այժմ սահմանափակված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթևեկը կազմակերպված է տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*