Զբոսաշրջության զարգացման նպատակով ստեղծվել է «Երեւան քարտ» ծրագիրը

Սա ծառայությունների փաթեթ է, որով զբոսաշրջիկը տեղեկացված կլինի․․․
yerevan-qart

Քաղաքային եւ մշակութային զբոսաշրջության զարգացման նպատակով ստեղծվել է «Երեւան քարտ» ծրագիրը: Նախագծի հեղինակների խոսքով` սա ծառայությունների փաթեթ է, որով զբոսաշրջիկը տեղեկացված կլինի Երեւանի պատմամշակութային ժառանգությանն ու զբոսաշրջության կարեւոր վայրերի մասին: Քարտը հնարավորություն է տալիս անվճար օգտվել մետրոյից եւ ստանալ զեղչեր ավելի քան 150 գործընկեր կազմակերպություններից: Այստեղ ներկայացված են նաեւ 40-ից ավելի թանգարաններ, ժամանցի վայրեր:

Ծրագրի կազմակերպիչների խոսքով սա լավ հնարավորություն է զարգացնելու քաղաքային եւ մարզային զբոսաշրջությունը: Հայաստանը տարածաշրջանում դեռեւս միակ երկիրն է, որ նման հնարավորություններ է առաջարկում:

*

*