Այս տարի ճարտարապետական, քաղաքաշինական արժեք ներկայացնող հին շենքեր չեն քանդվի

Երեւանի քաղաքապետի առաջին տեղական Կամո Արեյանն ամփոփել է
yerevan-qaxakapetaran
Քանի նվեր-փաթեթ է քաղաքապետարանը բաժանել Ամանորին, քանի զոհված եւ հաշմանդամություն ունեցող զինծառայողի ու ազատարմարտիկի ընտանիք է ստացել բնակարան, քանի ճանապարհ է կառուցվել ու վերակառուցվել, քանի ֆուտբոլի դաշտ է բացվել ու քանի մարզասարք տեղադրվել: Երեւանի քաղաքապետի առաջին տեղական Կամո Արեյանն ամփոփել է քաղաքաշինության, կոմունալ տնտեսության, բնապահպանության եւ սոցիալական ապահովության ոլորտներում 2016 թվականին իրականացրած աշխատանքները: Ասել է, փորձել են քաղաքն ավելի մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Կամո Արեյանը նշել է, որ այս տարի ճարտարապետական, քաղաքաշինական արժեք ներկայացնող հին շենքեր չեն քանդվի: Հին Երեւան նախագծում պահպանվելու է Արամ Մանուկյանի տունը: Ըստ քաղաքապետի առաջին տեղակալի՝ կարեւոր խնդիր է Երեւանի համաչափ զարգացումը:
 
«Ե՛ւ փողոցների նորոգումը, շենքերի նորոգումը, բակերի կազմակերպումը, արտաքին լուսավորությունը, ջրամատակարարումը, ջրահեռացումը, այս բոլոր ծրագրերն առավելապես տեղաբաշխված են եղել մայրաքաղաքի ծայրամասային շրջաններում»,- նշել է Արեյանը:

*

*