Հիմնովին վերանորոգվել է Երևանի 8-րդ պոլիկլինիկան (լուսանկարներ)

2 տարի առաջ տնօրինությունն ու աշխատակիցները դիմել էին քաղաքային իշխանություններին
Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բուժհաստատության շենքը հիմնադրվել է 1952 թվականին եւ երբեւէ չի նորոգվել: 2 տարի առաջ տնօրինությունն ու աշխատակիցները դիմել էին քաղաքային իշխանություններին՝ պոլիկլինիկան վաստակաշատ բժիշկ Կառլեն Եսայանի անունով կոչելու համար:

Նա մոտ 40 տարի այս բուժհաստատության գլխավոր բժշկի տեղեկալն է եղել: Հենց Եսայանների ընտանիքն էլ ստանձնել է պոլիկլինիկայի հիմնանորոգումը՝ տրամադրելով շուրջ 500 միլիոն դոլար: Շենքի բացմանը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը: Մոտ 45 հազար բնակչություն սպասարկող բուժհաստատությունը ոչ միայն նորոգվել, այլեւ կահավորվել ու համալրվել է նոր սարքավորումներով: Ներդրում կատարելու համար Եսայանների ընտանիքի միակ պահանջն է եղել, որ շենքն օգտագործվի որպես պոլիկլինիկա եւ երբեք չմասնավորեցվի:

«Նախկինում մատուցվել են ծառայությունները, բայց բարձր որակի ապահովման առումով մենք շատ-շատ առաջ ենք հիմա: Եթե նախկինում հին ապարատներով էինք աշխատում, այսօր մենք աշխատում ենք նոր սարքավորումներով»,- նշեց Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը:

*

*