Հոկտեմբերի 10-11-ին փակ փողոցների ցանկը

Ամբողջությամբ երկկողմանի փակ են լինելու․․․

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 10-ին եւ 11-ին, Երեւանի որոշ փողոցներում կարգելվի կայանումը եւ կսահմանափակվի երթեւեկությունը:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության եւ Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչեւ Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ:

Գագաթաժողովի հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8:30-ից մինչեւ ժամը 10:30-ը, արգելվելու է երթեւեկությունը Աճառյան փողոցից դեպի Կենտրոն՝ Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտայում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում:

Ամբողջությամբ երկկողմանի փակ են լինելու՝

— Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը եւ Ծիծեռնակաբերդի խճուղին,

— Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

— Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

— Իտալիայի, Բեյրութի եւ Զաքիյան փողոցները,

— Խորենացու փողոցը՝ Ագաթանգեղոսի-Խորենացու փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկ,

— Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի-Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

— Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծի պողոտա

— Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,

— Արամի փողովը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց

— Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ:

Նշված օրերին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կաշխատի շրջանցիկ ճանապարհներով:

*

*