Հայտնի է հոկտեմբերի 21-ին փակ փողոցների ցանկը

Երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով որոշ փողոցներ փակ կլինեն
yerevan

 Հոկտեմբերի 21-ին՝ Երեւանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում, երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով որոշ փողոցներ փակ կլինեն, իսկ որոշ հատվածներում կարգելվի կայանումը։

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ առավոտյան ժամը 07:00-ից մինչեւ ժամը 24:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝

— Հանրապետության հրապարակի տարածքում եւ Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքիյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

— Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,

-Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

-Տիգրան Մեծի փողոցում՝ Տիգրան Մեծի–Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

-Վազգեն Սարգսյան փողոցում,

— Շահումյանի հրապարակի տարածքում։

Ժամը 07:00-ից արգելվելու է մուտքը դեպի Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոցով՝ Մաշտոցի-Ամիրյան խաչմերուկից, Աբովյան փողոցով՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից, Նալբանդյան փողոցով՝ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից, Տիգրան Մեծի փողոցով՝ Տիգրան Մեծի-Խանջյան խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցով՝ Շահումյանի հրապարակից։

Փակ է լինելու՝ 

— Իտալիայի փողոցը՝ Իտալիայի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկից,

— Խորենացու փողոցը՝ Զաքյան-Խորենացու եւ Մհեր Մկրտչյան-Խորենացու խաչմերուկների միջեւ:

«Երեւանի մարաթոն» վազքի մրցույթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ժամը 07:30-ից մինչեւ 12:00-ն փակ են լինելու՝

— Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչեւ Ալեք Մանուկյան փողոց,

— Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան փողոցները,

-Մոսկովյան եւ Սարյան փողոցները՝ Մաշտոցի խաչմերուկից մինչեւ Լեոյի փողոց,

— Լեոյի, Պարոնյան, Պռոշյան փողոցները:

Նույն օրը՝ ժամը 07:00-15:00-ը, փակ է լինելու Հրազդանի կիրճը՝ Հալաբյան, Աթենքի, Փափազյան փողոցներից, ինչպես եւ Ուրուգվայի հրապարակից:

Փողային նվագախմբերի շքերթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամը 14:00-15:00-ը կարգելվի երթեւեկությունը Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի-Արգիշտիի խաչմերուկից Ֆրանսիայի հրապարակ ուղղությամբ:

*

*