ԱՄՆ-ի քաղաքային մի շարք պուրակներում «Երեւան» նշագրումով նստարաններ կտեղադրեն

Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել․․․
yerevan-nstaran

Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ քաղաքային մի շարք պուրակներում, կտեղադրվեն Հայաստանում արտադրված նստարաններ՝ «Երեւան» նշագրումով: Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Միացյալ Նահանգներում «Բիզնես Արմենիայի» պաշտոնական ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանի եւ նստարաններ արտադրող «Նիկոլ Դուման» ընկերության նախագահ Կարլեն Գեվորգյանի միջեւ:

Փաստաթղթով նախատեսվում է նստարաններ, աթոռներ եւ թուջե այլ արտադրատեսակներ արտահանել Միացյալ Նահանգներ: Այս օրինակով Սփյուռքի այլ հայաշատ քաղաքներում հնարավոր է ունենալ Հայաստանի մասին հուշող անկյուններ:

Սեպտեմբերի 9-ին Չիկագոյում բացվել է «Երեւան» այգին, որտեղ արդեն տեղադրված են «Նիկոլ Դուման» ընկերության արտադրած նստարանները, եւ այն, որպես խորհրդանիշ, հանդիպման վայր է հանդիսանում:

Ընկերության արտադրանքն ավելի քան մեկ տարի արտահանվում է նաեւ մի շարք երկրներ: Հայաստանում ընկերությունը եւս հեղինակություն է վայելում արտադրանքի բարձր որակի շնորհիվ: Երեւանի փողոցներն ու պուրակները կահավորված են ընկերության արտադրատեսակներով: Ներկայում մրցույթի արդյունքում կահավորվում է Գավառի հրապարակը: Այդ քաղաքի համար էլ ձուլարանում մեծ ժամացույց է պատրաստվում:

*

*