Մայրաքաղաքում ծնվել է 465 երեխա

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն տոնական օրերին սպասարկել է 8032 կանչ
erexa (1)

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ 2017թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը մայրաքաղաքում ծնվել է 465 երեխա՝ 235 տղա, 230 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 1111 քաղաքացի:

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն տոնական օրերին սպասարկել է 8032 կանչ:

*

*