Երևանից Մոսկվա պլանավորված չվերթը չի իրականացվել. պատճառը հայտնի է

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է «Utair» ավիաընկերության հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են․․․
inqnatir

Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող «Utair»  ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը օգոստոսի 12-ին չի կատարել պլանավորված չվերթը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ պլանավորված չվերթը չի կատարվել օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է «Utair» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սնունդով:

*

*