Քաղաքապետը մետրոյի նոր կայարան ունենալու վերաբերյալ 2 առաջարկ է առանձնացրել

Քաղաքապետը նշեց նաև, որ շենքերում վերելակների հետ կապված նախագիծ կա․․․
metro

Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցման հետ կապված բազմաթիվ առաջարկներ կան: Երևանի ավագանու նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ հետաքրքիր առաջարկներից առանձնացրել է երկուսը:

«Մետրոյի նոր կայարանի հետ կապված բազմաթիվ առաջարկներից առանձնացրել եմ երկուսը: Մեկը, որ հենց կայարանը մտնի առևտրի կենտրոն, և ով տարածքում առևտրի կենտրոն կառուցելու թույլտվություն ձեռք կբերի,  նաև կմասնակցի մետրոյի կայարանի կառուցմանը: Երկրորդ տարբերակով Աջափնյակում  նոր շենքերի կառուցմանն է վերաբերվում, քանի որ այդ բոլոր շենքերը այն վիճակում են, որ վաղ թե ուշ պետք է նոր շենքեր կառուցել և մարդկանց տեղափոխել նոր շենքեր: Մետրոյի գոյության պարագայում, շենքի մնացած մասը տնտեսվարողը կարող է բարձր գներով վաճառել»,-ասաց նա:

Երևանի քաղաքապետը նշեց նաև, որ Երևանի բազմաբնակարան շենքերում վերելակների հետ կապված նախագիծ կա, որն արդեն վերջնական տեսքի է բերվում:

*

*