Երևանի մետրոպոլիտենի կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները

«Հավերժ փառք քեզ Մեծ Հայ, սիրելի Շառլ»
metro

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները: Այս մասին հոկտեմբերի 2-ին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

«Ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյեի՝ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են նրա ստեղծագործությունները։ Հավերժ փառք քեզ Մեծ Հայ, սիրելի Շառլ»,- գրված է հրապարակման մեջ:

*

*