Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերն ապրիլից կբարձրանան

Փոխտնօրեններն ու տնօրենները դեռևս դուրս կմնան այս որոշումից...
mankapartez

Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Որոշում կա՝ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով:  Կսկսենք իրագործել մոտավորապես ապրիլ ամսվա սկզբին: Փոխտնօրեններն ու տնօրենները դեռևս դուրս կմնան այս որոշումից, բայց մնացած ամբողջ կազմի մոտ կավելանա»,- շեշտեց Մարությանը և հավելեց, որ բյուջեից տարեկան 1 մլրդ դրամ է հատկացվելու:

Նա ընդգծեց, որ այսօր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը տարբեր են՝ սկսած մոտ 70 հազարից մինչև 100 հազար դրամ:

*

*