Երևանի քաղաքապետարանը 28 փողոցներում էներգախնայող լուսավորության համակարգի տեղադրման պայմանագիր է կնքել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աջակցությունն է հայտնել․․․
paymanagir

Երևանի 28 փողոցներում հեռակառավարվող լուսավորության համակարգ և էներգաարդյունավետ լուսատուներ կտեղադրվեն: Դրանք հնարավորություն կտան ապահովելու քաղաքի գիշերային լուսավորությունը մինչև առավոտ։ Նոր լուսատուների կիրառմամբ ծրագրում ընդգրկված փողոցներում համայնքը կունենա ավելի քան 60% էլեկտրաէներգիայի խնայողություն։ Քաղաքապետարանում հունվարի 11-ին ստորագրվել է Երևանում LED լուսավորության համակարգի մատակարարման և տեղադրման պայմանագիր:

Ընդգծելով անհրաժեշտ ու տեսանելի ծրագրի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աջակցությունն է հայտնել կապալառու ընկերությանն աշխատանքների իրականացման գործընթացում։

Պայմանագիրը ստորագրվել է Երևանի քաղաքապետարանի «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԲԸ-ի և ֆիննական «Քնսորթիում Օնինեն Օյ Էնսթո օյի», ինչպես նաև ենթակապալառուներ «Այ/էս Այեֆ լայթիգ» ՍՊԸ-ի, «Իքոնեքս-քոմ»-ի, «Տրանսփրոջեքթ» ՓԲԸ-ի և «Կարամյանշին» ՍՊԸ-ի միջև:

*

*