Երեւանում կգործի «Հուշարձանների վերականգման տարածաշրջանային կենտրոն»

Նորաստեղծ կենտրոնը ոլորտի մասնագետներին, ուսանողներին հնարավորություն կընձեռնի վերապատարաստվել իտալացի մասնագետների մոտ:
hay-italakan

Երեւանում շուտով իր գործունեությունն է սկսելու «Հուշարձանների վերականգման տարածաշրջանային կենտրոնը» հայ-իտալական գործակցության շրջանակում: Հայաստանի մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի խոսքով, նոր կենտրոն ստեղծելու ծրագիրը Իտալիայի արտաքին գործերի նախարարության եւ Միլանի պոլիտեխնիկական համալսարանի համաֆինանսավորմամբ իրակականացված 2011-2014 թվականներին «Մշակությաին ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի շարունակությունն է:

2015 թվականին այս ծրագիրը «Եվրոպա նոստրա» կազմակերպությունն արժանացրել է մրցանակի «Կրթություն, վերապատրաստում եւ հանրահռչակում» անվանակարգում: Նորաստեղծ կենտրոնը ոլորտի մասնագետներին, նաեւ հայաստանյան մի շարք կրթական հաստատությունների ուսանողներին հնարավորություն կընձեռնի վերապատարաստվել իտալացի մասնագետների մոտ եւ համապատասխան դասընթացների միջոցով բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը:

Կենտրոնի ստեղծման մանրամասները քննարկելու համար Հայաստանում են Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գործակալության փորձագետ, ճարտարապետ Ռիտա Գոնելլին, «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Գայանե Կազնատին եւ այլք:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները