Վարչապետը Երեւան-Գյումրի արագընթաց գնացքի առաջին ուղեւորներից է

Այսօր Երեւան-Գյումրի գնացքը սկսել է իր աննախադեպ ընթացքը։

Այսօր Երեւան-Գյումրի գնացքը սկսել է իր աննախադեպ ընթացքը։ Նախկինում 3 ժամ 5 րոպե տեւողության ճանապարհը նոր գնացքն անցնելու է 1 ժամ 59 րոպեում։

100 նստատեղով 2 վագոն ունեցող էլեկտրագնացքն ամսիներ առաջ Հայաստանը ձեռք էր բերել ՌԴ-ից։ Պաշտոնական ուղերթի առաջին ուղեւորներից է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Երկիրն այսօր» հարցին, թե երբ է վերջին անգամ գնացք նստել, վարչապետը պատասխանեց՝ չեմ հիշում, բայց ոչ վաղ անցյալում։

Մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների։ Այն ժամը 10:00-ին կմեկնի Երևանից Գյումրի և 16:55-ին կվերադառնա մայրաքաղաք: 

Երևան-Գյումրի-Երևան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվում են հին շարժակազմով:

Մարտի 4-ին և 8-ին և 11-ին գնացքն աշխատելու է անվճար: Դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2,5 հազար դրամ:

gnacq1

 

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*