Լուսավորչի մասունքները տեղափոխվեցին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշում է հունիսի 16-ին:
katoxikos-grigor-masunq2 (1)

Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշում է հունիսի 16-ին:

Տոնը տարիներ առաջ հռչակվել է նաև քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր:

Այս առիթով Մայր Աթոռի Ավանդատուն-թանգարանից հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս են բերվել Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ եկեղեցական հանդիսավոր թափորի, Միածնաէջ Մայր Տաճարի առջև Հայոց հավատի Հոր մասունքները փոխանցեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու  հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին:

Այնուհետև սրբի մասունքները տարվեցին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի:

Տոնի առիթով մայր եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ՝ ձեռամբ Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանի:

*

*