Երեւանը համալրվել է նոր՝ ոչ ավանդական չափերի գրադարանով

«Վերցրու մեկ գիրք, փոխարենը դիր մեկ ուրիշը». ահա այսպիսինն է երեւանյան նոր գրադարանը:

«Վերցրու մեկ գիրք, փոխարենը դիր մեկ ուրիշը». ահա այսպիսինն է երեւանյան նոր գրադարանը: Չափսերով փոքրիկ է, նման չէ նախնիներին եւ հասանելի է բոլորին:

Սուրենը գրադարանի մասին համացանցից էր տեղեկացել: Ընտրեց Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտ» գիրքը, խոստացավ՝ փոխարենը բերել մեկ ուրիշը: Ընթերցասեր երիտասարդը նաեւ խորհուրդ է տալիս բոլորին. բերեք այն գիրքը, որը հենց դուք եք կարդացել ու հավանել:

Աշխարհում գրքափոխանակության այս ավանդույթն ավելի քան 7 տարվա պատմություն ունի. հայրենիքը Միացիալ Նահանգներն է: Հուդսոն քաղաքում Թոդ անունով մի երիտասարդ տեղադրում է փայտե տնակ՝ գրքասեր ուսուցչուհի մոր հիշատակի համար: Այսպես ձեւավորվում է համաշխարհային շաժում. «փոքրիկ անվճար գրադարան» կազմակերպության շնորհիվ հիմա աշխարհում կա ավելի քան 25.000 այսպիսի գրադարան: Այս պատմության մեջ էլ, այսպես ասած, «Ամերիկայի մատն է խառը»: Նախաձեռնողներն են՝ ԱՄՆ-ից Ֆուլբրայթ ծրագրի շրջանակում Հայաստան եկած կամավորները: Երկու ընկերներով ծրագիրն իրականացնող կազմակերպությանն առաջարկել են օգնել իրենց. պատրաստողներին գտել են ու Արամի 80 հասցեում տեղադրել են գրադարաններից առաջինը:

Մասնագիտությամբ գրադարանավարուհի Լորին տեղեկացնում է՝ 15 այսպիսի գրադարան եւս կհայտնվի Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները