Երևանում մեկ շաբաթում ծնվել է 433 երեխա

219 տղա, 214 աղջիկ
noracin

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-21-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 433 երեխա՝ 219 տղա, 214 աղջիկ:

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր — համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 34153 քաղաքացի:

*

*