2798-ամյա մայրաքաղաքն այսօր գունեղ էր, զարդարված, աղմկոտ, բայց համեստ

Մարտիրոս Սարյանի արձանի շուրջ գեղանկարիչները հաճախ են հավաքվում՝ արվեստասերներին ու նաեւ գնորդներին իրենց աշխատանքները ներկայացնելու համար:

Նախորդ տարիների համեմատ ավելի փոքր բյուջեով, առանց գլխավոր մեծ միջոցառումների ու 2-ի փոխարեն ընդամենը մեկ օր. «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները 2016թ անհամեմատ համեստ են: Բայց 2798-ամյա մայրաքաղաքն այսօր գունեղ էր, զարդարված, աղմկոտ, մարդաշատ: Տիկնիկների շքահանդեսից մինչեւ հեծանվավազք, դասական երաժշտության համերգից երիտասարդական դիսկոտեկ: Երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը շուրջ 3 տեսնյակ միջոցառումների մասնակցելու հնավորություն ունեին:

Քաղաքապետարանի բակը տրամադրել էին փոքրիներին:

Մարտիրոս Սարյանի արձանի շուրջ գեղանկարիչները հաճախ են հավաքվում՝ արվեստասերներին ու նաեւ գնորդներին իրենց աշխատանքները ներկայացնելու համար: Այսօր ստեղծագործական պրոցեսին մասնակից են դարձնում նաեւ անցորդներին:

«Մեկ կտավ Երեւանիս»… այսպես է կոչվելու 4 հեղինակների համատեղ նկարը: Գաղափարը նախապես քննարկել ու որոշել են՝ աշնանային Երեւանն են պատկերելու:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*