Երեւանում մեկ շաբաթում ծնվել է 465 երեխա

Մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 247 տղա եւ 218 աղջիկ:
erekha-noracin

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 465 երեխա՝ 247 տղա, 218 աղջիկ:

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 34285 քաղաքացի:

*

*