Երևան-Բյուրական-Երևան երթուղու խնդիրը կարգավորվել է

Վերջին շրջանում երեկոյան ժամերին այդ ուղղությամբ ուղևորափոխադրումներ չեն կատարվել
transport

Վերջին օրերին բազմաթիվ ահանզանգեր են հնչել Երևան-Բյուրական-Երևան թիվ 519 երթուղու չվացուցակի խախտումների վերաբերյալ։ Մասնավորապես այն մասին, որ երեկոյան ժամերին այդ ուղղությամբ ուղևորափոխադրումներ չեն կատարվում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, երթուղին սպասարկող կազմակերպության պատասխանատուների հետ տեղի ունեցած քննարկման և բանակցությունների արդյունքում Երևան-Բյուրական-Երևան երթուղու չվացուցակում կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ Երևանից Բյուրական երթուղու վերջին  երթը սահմանվել է ժամը 19։55-ին։ Փոխադրումները կիրականացվեն չվացուցակի պահանջներին համապատասխան։

*

*