Երեւանում 270 մետր բարձրությամբ եւ 71 հարկից բաղկացած բազմաֆունկցիոնալ համալիր կկառուցվի

Շենքի նախագծողները հավաստիացրել են, որ 5-6 տարի անց այն պատրաստ կլինի:
hushagir

Երեւանում 270 մետր բարձրությամբ եւ 71 հարկից բաղկացած անմոռուկի տեսքով բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցվելու: Նախաձեռնողն է «Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունը, իսկ շինաշխատանքն իրականացնելու է «Էլոյան Արքիտեքստ» ընկերությունը, որը դեռ 2017-ի նոյեմբերից ընդգրկված է նախաներդրումային փուլի եւ ճարտարապետական կոնցեպցիայի մշակման աշխատանքում:

Շենքի նախագծողները հավաստիացրել են, որ 5-6 տարի անց այն պատրաստ կլինի: Մոտակայքում կլինի լողավազան, զբոսայգի, իսկ տարածքին հայկական շունչ կհաղորդեն ծիրանի եւ խաղողի այգիները:

Ներկա փուլում, հիմք ընդունելով էսքիզային նախագիծը, ամբողջ ծրագրի իրականացման համար կպահանջվի մոտ 250 մլն դոլարին համարժեք դրամ:

Այսօր շենքի կառուցման վերաբերյալ համագործակցության մտադրության մասին հուշագիր է ստորագրվել:

*

*