«Խնդիրը կարգավորվում է»․ քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ վարորդների գործադուլի մասին

Երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել․․․

Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։

Այս պահին խնդիրը կարգավորվում է»,- նշել է Հակոբ Կարապետյանը։

*

*