Երևանի ավագանու ընտրության օրը հայտնի է — Երկիր Մեդիա

Երևանի ավագանու ընտրության օրը հայտնի է

Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին որոշման նախագիծն ընդգրկվել է օրակարգ...
yerevan-qaxakapetaran

Երևանի ավագանու ընտրությունը 2017 թվականի մայիսի 14-ին նշանակելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 16-ի նիստի օրակարգում: Այս մասին տեղեկացնում է e-gov.am-ը:

«Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով և բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

*

*