Երևանում մայիսի 15-ին կլինի այս տարվա առաջին +30 աստիճանը

Հայտնում է Գագիկ Սուրենյանը
amar-yerevan (1)

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Երևանում մայիսի 15-ին կլինի այս տարվա առաջին +30 աստիճանը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարելՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ, մայիսի 10-ին շրջանների զգալի մասում, 11-13-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:  Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 10-12-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

*

*