«Երազ» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Հուլիսի 18-ին՝ ժամը 15:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվելՀուլիսի 18-ին՝ ժամը 15:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել
baqu-hrdeh

Հուլիսի 18-ին՝ ժամը 15:01-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է չշահագործվող ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:13-ին, մարվել՝ 15:19-ին:

Ամբողջությամբ այրվել է «Երազ» մակնիշի ավտոմեքենան:

*

*