Երասխահունում ոռոգման ջրի սակավության պատճառով գյուղմթերքը փչանում է

Նախկինում գյուղի դաշտերը ոռոգվում էին ՍԵւ ջուր կոչվող առվից, բայց արդեն 10 տարի է ջուրը ցամաքել է․․․

Երասխահունն Արմավիրի մարզի վերջին բնակավայրն է: 103 տարեկան է գյուղը, որտեղ բնակություն են հաստատել Իգդիրից տեղահանված հայերը: Նախկին անվանումը Ղուռ Արազ էր՝ Արազի հուն: Այստեղ բնակվում է 600 ընտանիք՝ 2150 մարդ: Հիմնական զբաղմունքն ու աշխատանքն էլ գյուղատնտեսություն է: Լոլիկ, պղպեղ, սմբուկ, ծաղկակաղամբ, ձմերուկ, սեխ եւ շատ այլ գյուղմթերք են ստանում Երասխահունի հողից: Սակայն բերքը շատ ավելին կլիներ, եթե ոռոգման ջրի խնդիր չլիներ:

Նախկինում գյուղի դաշտերը ոռոգվում էին ՍԵւ ջուր կոչվող առվից, բայց արդեն 10 տարի է` ջուրը ցամաքել է, անձրեւներն էլ չեն լրացնում ոռոգման ջրի սակավությունը. բերքը փչանում է:

Վարդուհի Մանուկյանի անդրադարձը՝ տեսանյութում։

 

*

*