«Խոսրովի անտառ»-ում օդային օպերացիաներից հետո հրդեհի հիմնական օջախները մարված են

Շուրջ 200 հա գիհի ծառատեսակներ են այրվել

ՀՀ Բնապահպանության նախարարությունը հրապարակում է «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի պատճառած վնասի նախնական չափը: ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը հայտնել է, որ նախնական հաշվարկների համաձայն` հրդեհի տարածքը ընդգրկել է 2,5-3 հազար հա, որի 8-10 տոկոսը՝ անտառածածկ:

Օդային օպերացիաներից հետո հրդեհի հիմնական օջախները մարված են: Հիմնականում կրակի ճիրաններում հայտնվել է գիհի ծառատեսակը, որը շուտ բռնկվող տեսակ է ՝ շուրջ 200 հա տարածքով:

*

*