Մ. Խորենացի փողոցի երթեւեկը կանոնակարգվեց

Սարի թաղը սպասարկող տրանսպորտն անցավ բնականոն աշխատանքին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի Մ.Խորենացու փողոցում վերականգնվել է տրանսպորտի բնականոն երթևեկը:

Ըստ այդմ, Սարի թաղը սպասարկող հ.հ. 9 և 21 ավտոբուսային, ինչպես նաև նշված փողոցով անցնող հ. 14 միկրոավտոբուսային երթուղիները ներկայումս գործում են իրենց հաստատված (սահմանված) ուղեգծերով։

Մանրամասները՝ տեսանյութում

*

*