Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի հերթական մրցափուլը

«Մարտական պատրաստության համալիր վարժություններ»-ում հաղթել է ՌԴ թիմը
xaxaxutyan-martik3

Օգոստոսի 5-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի  ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը:

«Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցող վեց պետությունների զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարել են ավելի քան երեսուն նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին:

Մրցավարական հանձնաժողովի գրանցած արդյունքներով թիմային հաշվարկով «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ մրցափուլում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության թիմը:

*

*