«Խաղաղության մարտիկ» մրցույթի լավագույն կին դիպուկահարը Հայաստանից է

3-ական րոպեի ընթացքում 5-ական փամփուշտով պետք է խոցեր երեքական թիրախ
kin-dipukahar

ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնի Տավուշի մարզի բարձրլեռնային զորավարժարանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում կայացավ «Դիպուկահար» մրցումը, որին մասնակից տղամարդ և կին զինծառայողները կրակում էին ԱԿ-74 ինքնաձիգով։

Մասնակիցներից յուրաքանչյուրը 100 մ տարածության վրա պառկած, ծնկից և կանգնած դրություններից 3-ական րոպեի ընթացքում 5-ական փամփուշտով պետք է խոցեր երեքական թիրախ։ Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, կանանց մրցապայքարում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը, տղամարդկանց՝ Ռուսաստանի ներկայացուցիչը։

«Խաղաղության մարտիկ» միջազգային բանակային խաղերի հաղթողները և մրցանակակիրների անունները կհայտարարվեն մրցման հանդիսավոր փակմանը։

Մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

Մրցումներն անցկացվում են օգոստոսի 3-14-ը Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերն են չափում ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:

*

*