Բյուջետային «Wizz Air»-ը գալիս է Հայաստան, տոմսի արժեքը` 24.99 եվրոյից սկսած

Ապրիլից թռիչքներ կիրականացվեն դեպի Վիեննա եւ Վիլնյուս:
wizz-air

Հայաստանյան շուկա է մուտք գործում նոր բյուջետային ավիաընկերություն: «Wizz Air»  ընկերությունը Երևանից սկսելու է թռիչքներ իրականացնել ապրիլից: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:

«Ամենակարևոր հարցն այն է, թե դեպի ուր ենք թռչելու: Ասեմ, որ ապրիլից սկսում ենք թռիչքներ իրականացնել դեպի Վիեննա եւ Վիլնյուս: Այս ուղղություններով շաբաթը երկու անգամ կունենանք չվերթներ: Գները լինելու են բավական ցածր` 24.99 եվրոյից սկսած: Արդեն ցանկացողները կարող են ամրագրումներ անել: Շատ ուրախ ենք, որ այստեղ ենք, հուսով եմ, որ սա գեղեցիկ համագործակցության սկիզբն է»,-ասաց Անդրաս Ռադոն:

Տոմսերի վաճառքը լինելու է միայն առցանց: Այսինքն, տուրիստական գործակալությունից քաղաքացին չի կարող տոմս գնել: Առցանց գնումները հնարավոր է կազմակերպել՝ օգտվելով ընկերության հավելվածից:

Ավիաընկերությունը վերջին 15-16 տարիներին ունեցել է 235 մլն ուղևոր: Ներկայում ունի 120 օդանավ, առաջիկայում նախատեսում է այն հասցնել 300-ի: Աշխատում են աշխարհի 153 օդանավակայանների հետ:

 

*

*