11-ամյա երեխայի մահվան գործով ձերբակալվել է ԱԻՆ աշխատակիցը

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել
qnnchakan shenq

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել Ավանում տեղի ունեցած ողբերգական վթարի վերաբերյալ:

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել 4-րդ ավտոմեքենան՝ «Հոնդա» մակնիշի։ Վերջինիս վարորդը ներկայացել է քննությանը և ցուցմունք տվել դեպքի վերաբերյալ։ Նախնական տվյալներով՝ 27-ամյա վարորդը՝ ԱԻՆ-ի աշխատակից, իր «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարելիս, խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, որի հետևանքով վերջինիս վարորդը մանևրել է և դուրս գալով հանդիպակաց գոտի՝ բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին ու թողնելով դեպքի վայրը՝ հեռացել:
«Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է»,- նշվում է հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 5-ին Աճառյան փողոցում իրար են բախվել «Օպել», «Համեր»  և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները