Երևանում վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով մահացել է

«Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Հ. Հովսեփյան փողոցի թիվ 4 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել...
hivandanoc

Երևանում վրաերթի ենթարկված 89-ամյա կինը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և հիշեցնում, որ 2016 թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Հ. Հովսեփյան փողոցի թիվ 4 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1928 թ. ծնված Ծաղիկ Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հունվարի 27-ին, ժամը 23.10-ին, Ծաղիկ Մկրտչյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները