Վրաստանում ավտովթարից տուժած երեխան տեղափոխվեց Երևան

Նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։
hivandanoc-hospital-zincarayogh-viravor

Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով վերջին տուժած երեխան տեղափոխվեց Երևան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նա արդեն հետազոտվում է, գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։ Վիճակը դեռ մնում է ծայրահեղ ծանր»,-նշել է Թորոսյանը:

Տուժած մյուս երկու երեխաներն ավելի վաղ տեղափոխվել էին Հայաստան:

*

*