Տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել քաղաքացուն (լրացված)

Հուլիսի 22-ին, ժամը 19:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
shtapognutyun

Հուլիսի 22-ին, ժամը 19:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա.Ա.-ը (ծնված 1990թ.) թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյոբուսով վրաերթի է ենթարկել Զ.Բ.-ին (ծնված 1992թ.), ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

*

*