ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է զինակոչիկների խմբերին ուղեկցելու կարգը

«Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է...»
zinakochik-qasgqshoc (1)

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի առնչությամբ՝ նշելով, որ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած պարզաբանման մեջ նշված է. «Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն` կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան։

Ավելացնենք նաև, որ միջադեպով ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, և տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ ոստիկանությունը ռազմական ոստիկանության գործընկերների հետ համագործակցում է միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ»։

*

*