Ոստիկանությունն արձագանքեց ոստիկանական հագուստով անձանց և միրգ վաճառող կնոջ միջև միջադեպին

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրում է...
ciran

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրում է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկի մոտակայքում քաղաքացիական ու ոստիկանական հագուստով անձանց և փողոցում մրգի վաճառքով զբաղվող մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Մարտիրոսյանն իր էջում տեսանյութ է հրապարակել ու այսպես մեկնաբանել. «Այսօր Մաշտոց-Խորենացի խաչմերուկում 15:50 սահմաններում 2 մեքենայով քաղաքացիական և ոստիկանական հագուստով անձինք ոտքով հարվածում ու տշում էին փողոցում 2 կգ ծիրան ու բալ ծախող սպիտակած մազերով տատիկների դույլն ու արկղը՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ»:

*

*