Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ապրիլի 16-ին, առավոտյան, իրականացնել գործողություններ...
vostikanutyun-miting

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, 2018թ. ապրիլի 15-ին ելույթ ունենալով Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում, ՀՀ քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 16-ին, առավոտյան, իրականացնել գործողություններ, որոնց զգալի մասը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ակնհայտ խախտում են և իրենց դրսևորման պարագայում առերևույթ իրավախախտման հատկանիշներ են պարունակելու՝ առաջացնելով օրենքով սահմանված պատասխանատվություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Այդ գործողությունների որոշ մասը, բացի այն, որ էական վնաս են հասցնելու մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի, դրանից բխող այլ իրավունքներին, կազմակերպությունների բնականոն գործունեությանը, առանձին դեպքերում իրական սպառնալիք են պարունակում քաղաքացիների կյանքի և առողջության համար:

Կոչ ենք անում հավաքի կազմակերպիչներին և որոշ մասնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների օրինական շահերը»,-ասվում է ոստիկանության հայտարարությունում։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները