Ոստիկանությունը հերքում է իր ստորաբաժանումների կողմից անգործության մատնվելու մասին լուրերը — Երկիր Մեդիա

Ոստիկանությունը հերքում է իր ստորաբաժանումների կողմից անգործության մատնվելու մասին լուրերը

«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»
hayastani-vostikanutyun2

Ոստիկանությունը հերքել է հայկական մամուլում մայիսի 15-ին հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգործության և օպերատիվ-հետախուզական գործունեություն չի ծավալվում:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.

«Մամուլում այսօր հրապարակում է արվել, թե ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգործության և օպերատիվ-հետախուզական գործունեություն չի ծավալվում:

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ոստիկանության աշխատանքը միշտ կրել եւ կրում է ինստիտուցիոնալ բնույթ:

Ոստիկանության և′ ղեկավար կազմը, և′ ստորաբաժանումները լիարժեք կատարում են իրենց գործառնական պարտականությունները, ինչը բխում է օրենքով սահմանված լիազորությունների իրականացման խնդրառությունից, իսկ աշխատանքի արդյունքների մասին հանրությունը կարող է դատել առնվազն վերջին օրերի լրահոսի տեղեկատվությամբ»:

*

*