Ոստիկանությունը խորհուրդներ է տալիս Ամանորին արտերկիր մեկնողներին

Ոստիկանությունը հորդորում է հետևել մի քանի խորհուրդների․
vostikan (1)

Հաշվի առնելով այն, որ մոտենում են Ամանորի և Սուրբ ծննդյան տոները, և այդ օրերին որոշ քաղաքացիներ հանգիստն անցկացնում են հանրապետությունից դուրս, ՀՀ ոստիկանությունը հորդորում է հետևել մի քանի խորհուրդների․

  1. Ճամփորդելուց մի քանի շաբաթ առաջ ստուգել փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը և կարգավորել դրանք, որպեսզի վերջին օրերին անուշադրության պատճառով չհայտնվեք ոչ բարենպաստ իրավիճակում
  2. Երբեմն իրավական ակտով սահմանված պահանջները չիմանալու պատճառով ծնողները երեխաների հետ փորձում են սահմանը հատել առանց վերջիններիս համար անձնագիր ստանալու՝ միայն ծննդյան վկայականով: Անհրաժեշտ է իմանալ, որ, անկախ տարիքից, անձը կարող է երկրից դուրս գալ միայն վավերական անձնագրով:
  3. Եթե ունեք բիոմետրիկ անձնագիր, դրանում օտարերկրյա պետությունում վավերականության նշում չի կատարվում, իսկ հին նմուշի անձնագրի դեպքում անհրաժեշտ է ճամփորդելուց առաջ ստուգել վավերական կնիքի առկայությունը:
  4. Եթե օտարերկրյա պետությունում կորցրել եք ՀՀ քաղաքացու անձնագիրը, Հայաստան վերադառնալու ամենաարագ տարբերակը վերադարձի վկայական ստանալն է. դրա համար պետք է դիմել տվյալ պետությունում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայություն կամ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ արտաքին գործերի նախարարություն:

*

*