Աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը

...եւ տեղափոխվել ոստիկանության կադրերի ռեզերվ
avtotesuch-chanaparhayin-vostikanutyun4 (1)

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Եղիազարյանը տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:

*

*