Ոստիկանապետը ծաղիկներ է խոնարհել զոհված ոստիկանների հիշատակը հավերժանող հուշարձանին

Վալերի Օսիպյանն այցելել է ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ:

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար կազմն այցելել են ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ:

Ոստիկանության պետը, բարձրաստիճան սպաները, գնդի անձնակազմն ու զոհված ոստիկանների հարազատները ծաղիկներ են խոնարհել 2 տարի առաջ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

2016 թվականի հուլիսի 17-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ ներխուժած խմբի կողմից զոհվել են ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները