«Հայ ազգի միաբանումը կարելի է դասել հաղթանակների շարքին».Վլադիմիր Գասպարյան

Մայիսը ինչպես եղել է, այնպես էլ մնալու է հաղթանակների ամիս: Շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետը...
Vova-gasparyan

Մայիսը ինչպես եղել է, այնպես էլ մնալու է հաղթանակների ամիս: Շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Կորուստներից բացի ապրիլը մեզ տվեց միաբանում, իսկ հայ ազգի միաբանումը կարելի է դասել հաղթանակների շարքին»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Լրագրողների խնդրանքով Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության գործադիր կազմում սպասվող օպտիմալացմանը: Հարցին, թե արդյոք կրճատումները հասնելո՞ւ են ոստիկանություն, ոստիկանապետը պատասխանեց, որ հնարավոր է:

«Մենք բարեփոխումներն անցկացնում ենք փուլերով, դա շարունակական գործընթաց է: Ամեն տարի էլ ունենում ենք կրճատումներ, այդ կրճատումները կարելի է այսպես անվանել՝ կենտրոնական բյուրոկրատական ապարատից հաստիքները վերցնում ենք, տեղափոխում այնտեղ, որտեղ ավելի շատ շփում կա հասարակության հետ՝ օրինակ  համայնքային ոստիկանություն, դպրոցական տեսուչներ»,-ասաց ոստիկանապետը:

Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե ոստիկանների թիվը գաղտնի է պահվում, Վլադիմիր Գասպարյանը պարզաբանեց, որ դա  օրենքով է սահմանվում:

*

*