Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է Բաղրամյան պողոտա

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը շարունակվում է
levon-yeranosyan

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է Բաղրամյան պողոտա: Ոստիկանապետը շրջել է պողոտայով և հետեւել տեղի ունեցող զարգացումներին:

Մինչ այս Բաղրամյան պողոտայում էին փոխոստիկանապետներ Հունան Պողոսյանը, Սամվել Հովհաննիսյանը և Լևոն Երանոսյանը (լուսանկարում):

Հանրահավաքի կազմակերպիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  գտնվում էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության  գրասենյակում, որտեղ հանդիպում է «Ելք» դաշինքի գործընկերների՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո նա մոտեցել է Բաղրամյան պողոտայում կանգնած ոստիկաններին, ապա իջել Ֆրանսիայի հրապարակ, որտեղ այս պահին հանրահավաք է։

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով  դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:

*

*